Ալիևը վրդովվել է՝ Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի դաշնակիցները ցանկանում են արդիականացնել ՀՀ Զինված ուժերը։

«Մի քանի օր առաջ լսեցի, որ այժմ նրանց դաշնակիցները կրկին ցանկանում են վերակենդանացնել, արդիականացնել Հայաստանի բանակը։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ։ Պատերազմն ավարտվել է։ Եթե ինչ-որ մեկն ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա բռունցք կտեսնի։ Թող մեր համբերությունը չչարաշահեն։ Մենք երբեք թույլ չենք տա, որ մեզ համար ինչ-որ սպառնալիք առաջանա, կամ որ ազատագրված հողեր վերադարձած մեր քաղաքացիները որևէ վտանգ զգան»,- ասել է Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Ադրբեջանը կշարունակի արդիականացնել իր բանակը՝ գնելով ժամանակակից զենք։

«Ստորագրվել են նոր պայմանագրեր, գնվում են ամենաժամանակակից զենքերը, և դրանք արդեն մատակարարվում են: Ամենաարդիական զենքը կներկրվի Ադրբեջան»,- հայտարարել է Ալիևը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի ու Հայաստանի Պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Հարցին՝ ռուսական կողմը պատրա՞ստ է օգնել՝ արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել էր. «Արդեն օգնում է»:

Տաթև Ֆռանգյան