Էրդողանի «յուրօրինակ» պատասխանը Լավրովին․ «Շարունակելու ենք լինել մեր եղբայրների կողքին»

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է, որ չեն պատրաստվում ինչ-որ մեկից թույլտվություն խնդրել՝ տարածաշրջանում կատարելու «եղբայրական, ընկերական, մարդկային պարտականությունները, որոնք ժառանգել են իրենց նախնիներից»։

«Բալկաններից մինչև Թուրքեստան, Կովկասից մինչև Աֆրիկա, մենք շարունակելու ենք լինել մեր եղբայրների կողքին՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերում»,- ասել է Էրդողանը։

Էրդողանի այս խոսքերն ուշագրավ են այն համատեսքտում, որ դրանք, կարծես, յուրօրինակ պատասխան են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Թուրքիան Մեծ Թուրան ստեղծելու նպատակ չունի։

Հիշեցնենք, որ ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում Լավրովն ասել էր, թե չի համարում, որ «Թուրքիան Մեծ Թուրան վերազգային կազմավորում ստեղծելու նպատակ ունի»։

«Եթե խոսենք Մեծ Թուրանի՝ որպես վերազգային կազմավորման մասին պատմական իմաստով, չեմ կարծում, որ Թուրքիան հետապնդում է նման նպատակ։ Չեմ տեսնում, որ իրականության մեջ նախկին ԽՍՀՄ ու ներկայում անկախ պետությունները կարող են այդ գաղափարն ինչ-որ կերպ սատարել։ Ընդհակառակը, նրանց արտաքին քաղաքականության ամբողջ պաթոսը նրանում է, որ ամրացնեն իրենց ազգային պետությունները»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան