Բելառուսում բողոքի ցույցերի 3 մասնակցի, այդ թվում` անչափահասի, դատապարտել են 6 և 8 տարվա ազատազրկման

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բելառուսի Գոմելի շրջանային դատարանը երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ զանգվածային բողոքի ցույցերի երկու մասնակցի դատապարտել է 6 և 8 տարվա ազատազրկման, իսկ բողոքի ցույցերի անչափահաս ևս մեկ մասնակից դատապարտվել է դաստիարակչական գաղութում 6 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է Բելառուսի իշխանությունների կողմից չգրանցված «Գարուն» իրավապաշտպան կազմակերպությունը։

Իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ 29-ամյա Լեոնիդ Կովալյովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, 26-ամյա Դմիտրի Կորնեևը՝ 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։ Անչափահաս Նիկիտա Զոլոտորևին դատարանը դատապարտել է 6 տարվա ազատազրկման դաստիարակչական գաղութում։

Հետաքննության տվյալների համաձայն՝ «զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվողները ապօրինի կերպով պատրաստել են «Մոլոտովի կոկտեյլ» ու օգոստոսի 10-ին չարտոնված բողոքի ցույցերի ժամանակ հրկիզվող խառնուրդով լցված շշերը նետել են ներքին զորքերի զինծառայողների ուղղությամբ»։

Նշվում է, որ շրջանային դատարանի վճիռը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով։

Տաթև Ֆռանգյան