Մաֆիոզ խմբավորումը անպատիժ թալանել է պետությունը, բայց իշխանությունը քաղաքական գնահատական չտվեց․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, մինչ Սերժ Սարգսյանի հայտարարություններին անդրադառնալը, խոսենք աղմկահարույց նախագծից։ Դատախազությունն առաջարկում է քրեական պատժի ենթարկել պաշտոնյաներին վիրավորողներին։ Իբրև իրավապաշտպան՝ ի՞նչ գնահատական ունեք։

-Չեմ կարծում, որ Դատախազությունն առանց քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ համաձայնության նման առաջարկությամբ հանդես կգար։ Երկրորդը, իհարկե, այդ օրինագիծն իր ողջ մոտեցմամբ, տրամաբանությամբ և էությամբ հակաիրավական է, չի համապատասխանում թե՛ իրավական պետությանը, թե՛ մարդու իրավունքներին և սկզբունքներին։ Ավելին՝ երևի թե պետք էր սպասել նախաձեռնություններ, որոնց հիմքում կլինեին պաշտոնատար անձանց կողմից կատարվող կամ կատարվելիք հանցագործությունների կանխման կամ իրավական գնահատականի արժանացնելու նպատակով, այդ թվում՝ թե՛ խոշտանգումների, թե՛ արդար դատաքննության իրավունքի, թե՛ կարծիքի արտահայտման և ազատության, և թե՛ կապված գաղտնիության հիմնավորմամբ տեղեկությունների մերժման հետ։ Այսինքն՝ նախաձեռնությունն ուղղված է ոչ թե քաղաքացիների իրավունքները պաշտպանելուն կամ նրանց իրավունքները իրացնելուն, այլ ուղղված է քաղաքացիների իրավունքները սահմանափակելուն։ Երևի թե պաշտոնատար անձինք մոռանում են, որ իրենք հանրային դեմքեր լինելով՝ պարտավորություններ ունեն, դրանց կատարման հետ կապված իրենց հարկատուների կողմից կարող են արժանանալ ամենասուր քննադատության՝ ընդհուպ մինչև վիրավորանքների։ Եվ եթե իրենք չեն կարողանում հարմարվել նման իրավիճակներին, ապա կարող են հրաժարական տալ և հեռանալ պաշտոնից։ Նրանք ունեն մեկ պարտավորություն՝ լսել և թեմայի վերաբերյալ ներկայացնել հիմնավոր տեղեկատվություն։ Տեղեկատվության պակասի հետևանքով է, որ հանրության մոտ առաջանում են դժգոհություններ։ Իշխանությունները պետք է պատրաստ լինեն իրենց ընտրողների թե՛ օրհնանքին, և թե՛ անեծքին։

-Սերժ Սարգսյանը հակաղարաբաղյան է որակում 2018-ի հեղափոխությունը, նա ինչ-ինչ մութ ուժերի է տեսնում այդ պրոցեսների հետևում։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նման գնահատականներ հնչեցնում։

-Բա իշխանությունը ձեր ձեռքին էր, ձեր կլասիկ ներկայացուցչի ասելով՝ համ մուրճն էր ձեր ձեռքին, համ մեխը, բացահայտեիք էդ օտար ուժերին, կանխեիք, եթե գտնում էիք՝ տեղի է ունենում պետության դեմ գործողություն։ Ես չեմ ուզում անդրադառնալ նախկիններին, ուղղակի մի բան ասեմ, որ նախկինները, որոնք առնվազն 20 տարի զավթել էին պետությունը և պետության պաշտպանողականությունը, դիմադրողականությունը, իրավական համակարգերի, տնտեսական համակարգերի, սոցիալական համակարգերի տեսակետից խաթարել էին այն, վերացել էր սոցիալական արդարությունը և դրա դեֆիցիտի պատճառով էր հենց նաև հեղափոխությունը։ Նրանք, չստանալով քաղաքական գնահատական, օգտվում են առիթից, որ կարողանան ճամարտակություններով հանդես գալ։ Եվ սրա ուղղակի պատասխանատուն ներկա իշխանությունն է, որին մանդատ տվեց հեղափոխություն իրականացրած ժողովուրդը, մանդատ տվեց վստահության, որ պետք է նախկինին տրվի գնահատական, նախկինի իշխանությունը երաշխավորած մեծահարուստ դարձածների, պետությունը թալանածների ողջ թալանը վերադարձվեր։ Խնդիրն այն չէ, որ ամբողջությամբ վերադարձվեր, այլ խնդիրն այն է, որ վստահության մթնոլորտը, որ այդ ուղղությամբ է պետությունը գնում, վերացավ։

Դուք պատկերացրեք՝ մաֆիոզ խմբավորումը, որ անպատիժ թալանել է պետությունը, հենց ներկա իշխանության անսկզբունքայնության, անհետևողական, արմատական փոփոխություններ չկատարելու, սահմանադրական փոփոխությունները հրատապ չկատարելու, քաղաքական գնահատական չտալու, դատաիրավական համակարգում վեթինգ չկատարելու, նույն պետական կառավարման համակարգում վեթինգ չկատարելու հետևանքով ստեղծվել է իրավիճակ, երբ մաֆիայի ներկայացուցիչները համարձակվում են, հնարավորություն են տեսնում հանդես գալ որպես քաղաքական գործիչներ։ Այ՝ սրա ամբողջ պատասխանատուն ներկա իշխանությունն է։ Սա ևս մեկ գործոն է, թե ինչի հետևանքով այս իրավիճակը ստեղծվեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան