Քոչարյանը գիտեր, որ հողերը պետք է հանձնվեն․ Հոկտեմբերի 27-ից հետո դադարեցվեց պաշտպանական ամրությունների կառուցումը. Վահան Շիրխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ

-Պարո՛ն Շիրխանյան, տարակուսանք և տարբեր կարծիքներ են հնչում Հադրութի կորստի վերաբերյալ։ Տեսակետ կա, որ քաղաքի պաշտպանությունը հավուր պատշաճի չի կազմակերպվել, հակառակ դեպքում հնարավոր կլիներ օգտագործել բնական պաշտպանական ամրություններն ու չկորցնել քաղաքը։ Դուք ի՞նչ կասեք սրա մասին։

-Ինձ համար տարօրինակ է, որ մինչև այսօր չի ստեղծվել պետական հանձնաժողով՝ պատերազմի ընթացքը, պարտության պատճառներն ուսումնասիրելու համար, և դա պետք է ներկայացվեր հանրությանը, չէ՞ որ կորուստը ժողովուրդն է ունեցել, ոչ թե Նիկոլը։ Հազարավոր ծնողներ կորցրել են իրենց զավակներին և նրանք պետք է իմանան պարտության պատճառները։ Բայց նման հանձնաժողով չի ստեղծվում։ Շատ բացասական ավանդույթ կա Հայաստանում․ կոպիտ ասած՝ ծածկադմփոց է։ Իշխանավորներն իշխանությունը պահելու համար բազմաթիվ անգամներ գնացել են ծածկադմփոցի։ Հիմա այս ահավոր պարտության պատճառները փորձում են ծածկադմփոց անել։ Հայաստանը հայտնվել է խորն անդնդում, օր օրի կործանվում է։

-Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում կարո՞ղ էր այլ ճանապարհով գնալ և, ըստ Ձեզ, ինչո՞ւ չստացվեց՝ չկարողացա՞վ, չէ՞ր ցանկանում, թե՞ այլ խնդիր կար։

-Երկուսուկես տարում վերացնել բացերը, որ առաջացել էին երկու տասնամյակում, դժվար է։ Դրա համար պետք էին միլիարդավոր դոլարների ներդրումներ, որը Փաշինյանը չկարողացավ հայթայթել՝ իր թուլության պատճառով։ Այդ միլիարդները կային։ Նա չկարողացավ դրանք հավաքել և դնել Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանունակության բարձրացման վրա։ Եվ բնական է, որ սա պետք է լիներ։ Երկուսուկես տարում ինչ-որ բաներ արվեցին բանակի համար, բայց բավարար չէր։

-Փաշինյանն ու իշխող ուժի այլ ներկայացուցիչներ նշում են, որ վատ ժառանգություն էին ստացել նախկիններից և այլ տարբերակ չունեին։

-Ղարաբաղի պարտությունն աճել է, և 26 տարի այդ սպառնալիքը կախված է եղել Ղարաբաղի գլխին։ Հոկտեմբերի 27-ից հետո ընդհանրապես Ղարաբաղում դադարեցվեց պաշտպանական ամրությունների կառուցումը, որովհետև Քոչարյանը գիտեր, որ այդ հողերը պետք է հանձնվեն։ Ինքն էր ասում չէ՞՝ օկուպացված հողեր։ Սերժն էլ ասում էր՝ որ ի՞նչ, Աղդամը մեր հայրենի՞քն է։ Մի անգամ այդ մարդը չարտասանեց՝ ազատագրված հողեր, որովհետև այդ հողերն ազատագրված չէր համարում։ Իսկ ի՞նչ էր սպասվում ղեկավարից, որն իրականության հետ հաշվի չի նստում, ազգային շահն իր համար գոյություն չունի։ Իհարկե, տարիների ընթացքում էր արդեն նախապատրաստվել Ղարաբաղի հանձնումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան