ՊԳԿ-ն հրատապ օգնություն կտրամադրի Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով  արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին: Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:

Փետրվարի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղկալ Արման Խոջոյանն ու ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն ստորագրել են ծրագրի մեկնարկային փաստաթուղթը։

«Այս ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է, և մենք պետք է միասնական ուժերով աշխատենք, որպեսզի ֆերմերներին տրամադրվող աջակցությունը լինի ոչ միայն թափանցիկ ու թիրախավորված, այլև ցուցաբերվի ճիշտ ժամանակին։ Մեր նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օժանդակել այս ծրագրի շուտափույթ իրականացմանը», – նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Ծրագիրն ունի նաև շահառուների, ֆերմերների, կառավարության աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման բաղադրիչ` հասարակության իրազեկվածության մակարդակի և գործնական գիտելիքների բարձրացման, արտակարգ իրավիճակներում առաջնահերթ գործողությունների ավելի լավ բացահայտման համար, ինչը թույլ կտա նրանց ավելի սահուն ու արագ կողմնորոշվել ու վերականգնվել ճգնաժամային իրավիճակում:

Ծրագրի շահառուների ընտրության համար կօգտագործվեն հատուկ սահմանված չափորոշիչներ, որոնց համաձայն ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես կանայք, երեխաներն ու տարեցները, ինչպես նաև տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրի իրականացման բոլոր փուլերում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

«Ծրագիրը ՄԱԿ-ի՝ հակամարտությանն ուղղված արձագանքման ծրագրի մաս է կազմում, և այն ուղղված կլինի հակամարտությունից տուժած անապահով մարդկանց անմիջական կարիքների ապահովմանը, մասնավորապես՝ պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը։ Սակայն, բացի վերը նշվածից, առաջիկա գյուղատնտեսական սեզոնին ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», – նշել է ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: