ANCA-ն պահանջում է պատժել Պակիստանին ահաբեկչության ֆինանսավորման համար

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր միկրոբլոգում մի շարք հրապարակումներ է արել՝ պահանջելով պատժել Պակիստանին ահաբեկչության ֆինանսավորման համար։

Մասնավորապես, ANCA-ն կոչ է անում FATF կազմակերպությանը Պակիստանին ներառել «սև ցուցակում»։

«ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը FATF-ում պիտի ճնշում գործադրեր համաշխարհային այս հզոր կազմակերպության վրա՝ Պակիստանին ներառելու «սև ցուցակում» ահաբեկչության ֆինանսավորման համար։ Մասնավորապես, վարձկան-ջիհադիստների ֆինանսավորման համար, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ»,- ասվում է գրառման մեջ։

Ի դեպ, Հայ դատի հանձնախմբի այս նախաձեռնությանն անդրադարձել է հնդկական անգլալեզու WION հեռուստաալիքը։

Նշենք, որ FATF-ը միջակառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1989 թվականին։ Այն զբաղվում է միջազգային ստանդարտների մշակմամբ՝ փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում։ 2019-ից կազմակերպության անդամ է հանդիսանում 37 պետություն, երկու միջազգային կազմակերպություն, ինչպես նաև ներառում է դիտորդ 23 կազմակերպություն ու մեկ պետություն։

2018 թվականից Պակիստանը կազմակերպության «մոխրագույն ցուցակում» է։

Էմմա Չոբանյան