Սերժ Սարգսյանի օրոք միշտ ասվել է՝ բանակցում ենք, բայց շրջանները տալու նպատակ չունենք. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
Բոլորը

Արցախի հանձնված տարածքներում ներդրումներ են արվել, ներդրումներին կողմ եմ, եթե չպիտի տայինք Ադրբեջանին: Պետք է հարցը 30 տարի լուծվեր ու ներդրումներ չարվեին: Ասում էին, որ մենք բանակցում էինք, որ տայինք, ես էլ ասում եմ՝ եթե բանակցում էինք, որ տայինք, ուրեմն պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե մեզ պատրաստեին չտալուն, ու հետո գաղտնիքը բացեին, ասեին`բոլորս էլ ուզում էինք տայինք: Այս մասին  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում արված այն հայտարարությանը, թե ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին, և եթե այդպես է, ապա ինչո՞ւ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում այդ տարածքների զարգացման վրա:

«Անընդհատ ասվել է, որ մենք բանակցում էինք, բայց տալու ոչ մի նպատակ չունենք: Միշտ ասվել է, որ բանակցում ենք ձգձգելու համար և չենք տալու ոչ մի բան: Բոլոր հանրապետական պատգամավորներն ասել են, որ այս իշխանությունն ուզում է տալ և քննադատվել է այդ հարցով, հիմա նախագահ Սերժ Սարգսյանը ասում է, որ ինքը միշտ եղել եմ այն գծի մեջ, որ պետք է գնալ այդ ճանապարհով, և «ոչմիթիզականությունը» քննադատում է, ես էլ հարց եմ բարձրացնում, եթե այդպես է այդ խնդիրը պետք է արագ լուծվեր և ոչ թե հայ ժողովրդի, սփյուռքի, ՀՀ քաղաքացիների հարկատուների գումարները ներդրվեր այն տարածքներում, որը մենք պետք է տայինք Ադրբեջանին»,- նշեց Մարուքյանը:

Էդմոն Մարությանի խոսով՝ հաջորդ հանգամանքը այն է, որ Արցախում գրվել է Սահմանադրություն, որ բոլոր 7 շրջանները Արցախի Հանրապետության տարածքն են համարվում  և անքակտելի են, այսինքն՝ թղթի վրա գրվել է այլ բան, իսկ ժողովրդին մատուցվել է, որ սա ձեր տարածքն է և որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել, և միաժամանակ այդ տարածքները փոխանցելու համար բանակցություններ են արվել:

Մանրամասները՝ տեսանյութում: