Մենք թույլ չենք տա ՌԴ ինքնիշխանությանը որևէ հարված․ Պուտին

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանը թույլ չի տա խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտություն ու երկրի ինքնիշխանությանը հարվածներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խորհրդարանական ֆրակցիաների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այդ ընտրությունը մենք պարտավոր ենք պաշտպանել արտաքին միջամտության ցանկացած փորձից։ Մենք չենք կարող ու թույլ չենք տա ՌԴ ինքնիշխանությանը որևէ հարված՝ մեր հողի վրա տեր լինելու մեր ժողովրդի իրավունքի համաձայն»,- ընդգծել է նա։

Պուտինը նկատել է, որ այս հարցում բոլոր խորհրդարանական կուսակցությունները ընդհանուր մոտեցում են ցուցաբերում։ Նախագահը հուսով է, որ նրանք հետայսու ևս ամուր ու վստահ պետական դիրքորոշում կդրսևորեն։

«Կարծում եմ, որ նման հայրենասիրական միավորվածությունն անհրաժեշտ է, առավել ևս առաջատար կուսակցությունների համար, որոնք ունեն իրենց ավանդույթները, գաղափարախոսությունն ու հանրության վրա իրական ազդեցություն»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ կոչ անելով մշտապես պահպանել այդ հեղինակությունը՝ աշխատելով ոչ միայն կողմնակիցների, այլ նաև ընդդիմադիրների ու քաղաքականապես չեզոք մարդկանց հետ։

Պուտինը նաև ընդգծել  է, որ 2021 թվականի Պետդումայի ընտրությունները պետք է տեղի ունենան մրցակցության հիման վրա։

 

Տաթև Ֆռանգյան