Շուշիի անկումը ուզում էին գցել Սեյրան Օհանյանի ջեբը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

– Պատերազմի ավարտական փուլում Ձեր ասած անձանց թողնվեց պաշտպանությունը՝ Շուշիի պաշտպանությունը Սեյրան Օհանյանի վրա էր, Ստեփանակերտինը՝ Լևոն Մնացականյանի:

– Դա ուրիշ բանի համար արվեց, վստահ եմ՝ ուրիշ բանի համար էր, որ վերագրվի նրանց:  Եթե  Դուք նկատել եք, նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե  ինչպիսի հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը  Շուշիի պաշտպանության համար: Ես զարմացած էի, բայց չանցած երկու-երեք օր, սկսեցին Սեյրան Օհանյանին  մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել: Ներողություն բառիս համար, Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի ջեբը: Բայց նա այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում էր, ինչի՞ մասին է խոսքը:

Կամ Լևոն Մնացականյանին ի՞նչ ստորաբաժանումներ էին տվել, հրամանատարը հրամանատար է ենթակա ստորաբաժանումներով, եթե նա չունի ենթակա ստորաբաժանումներ, եթե նա ուժ չունի կռվելու, ի՞նքն է ավտոմատը վերցնելու ու գնա կռվի, հո դասակի հրամանատար չէ, ոչ  էլ վաշտի: Եվ հետո հեքիաթներ են պատմում, թե ինչու Շուշին այդպես եղավ: Տեսեք, ես ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների հետ,  տասնյակ գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարող պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, և ընդհանրապես, այդ ճակատը ով է ղեկավարել:

Լավ, այն ժամանակ, ենթադրենք, գաղտնիք էր, թեև այդտեղ գաղտնի բան չկա, բա հիմա ինչո՞ւ չգիտենք, թե ով է եղել հրամանատարը:

– Շուշին ընկե՞լ է, թե՞ հանձնվել: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

– Իհարկե, Շուշին հանձնվել է, ես չեմ ասում միտումնավոր տվել են, կոպիտ ասած: Շուշին հանձնվել է, որովհետև արդեն ինձ հայտնի էր, թե պատերազմը երբ է ավարտվելու: Դեռևս հոկտեմբերի 19-ից հետո, երբ իմ ծանոթները, գործընկերները, ում հետ շփվում էի, ինձ հարցնում էին, թե իմ կարծիքով՝ երբ է ավարտվելու պատերազմը, ես միանշանակ ասում էի, որ երբ ադրբեջանցիները գրավեն Շուշին: Վստահ եմ, վաղ թե ուշ, մարդիկ, ում հետ ես զրույց եմ ունեցել, հաստատելու են այդ փաստերը: Մինչև հիմա այդ մասին ոչ ոք չի խոսել:

– Ձեզ համար պա՞րզ էր, որ ի սկզբանե դա իրենց նպատակադրումն է:

– Ինձ համար պարզ էր՝ ելնելով ադրբեջանական բանակի գործողություններից, ելնելով Ալիևի հայտարարություններից, ելնելով նրանից, թե ադրբեջանցիները դեպի ո՞ւր են շարժվում ու ո՞վ է դրանց դիմադրում, վստահաբար, ես եկել եմ այդ եզրակացությանը: