1,3 միլիարդ դոլարի զենք գնելու ծրագիր էինք հաստատել 2018-24 թթ. համար, բայց չիրականացրեցին. Սարգսյան

Լուրեր

27.08.2026 | 09:39
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.08.2026 | 08:26
Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
Բոլորը

– Պարո՛ն նախագահ, ես հիմա պետք է ասեմ Ձեր ասածի հակառակ մեկնաբանությունը, որը բավական լայնորեն տարածված է: Այն, որ վերջին երկու տասնամյակում բանակը թալանվել է, ինչպես և մենք բոլորս ենք թալանվել, զինվորի հացը թալանվել է. զինվորը  եղել է կիսասոված, և այն փողերը, որոնք պետք է ծախսվեին սպառազինության վրա, ասենք Մոնումենտում դղյակներ են կառուցվել, հավանաբար լսել եք «Մոնումենտի դղյակները մեր անօդաչուները պետք է լինեին» արտահայտությունը:

Ի դեպ, անօդաչուների մասին, սա շատ կարևոր դրվագ է: Այս պատերազմի կարևորագույն զինատեսակներն էին անօդաչուները, Ձեր նախագահության օրոք ինչո՞ւ չարտադրվեցին  կամ ինչու չգնվեցին բավարար չափով անօդաչուներ:

– Ես այդ հարցին մի քիչ այլ կերպ պատասխանեմ: Մամուլում էլ տարբեր նախկին պաշտոնյաներ խոսել են այդ մասին: Ուրեմն, Ապրիլյան պատերազմից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ: Եվ մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք  անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք  զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց  ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր  տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:

– Ումի՞ց, երկրնե՞րը կարող եք ասել, պարո՛ն նախագահ:

– Նպատակահարմար չեմ համարում, բայց եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի՝ մի անգամ կասեմ:

– Այդ գործարքները հետո չարվեցի՞ն:

– Ոչ: Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝  5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու:

Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով: