Պատերազմից հետո Ադրբեջանում կյանքը կտրուկ թանկացել է․ Ալիևի հերթական սին խոստումները

Լուրեր

16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
Բոլորը

Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո «այլ Ադրբեջանի», «լավ կյանքի» մասին նախագահ Իլհամ Ալիևի խոստումներն այդպես էլ մնում են անկատար։ Փոխարենը բնակիչներն ականատեսն են առաջին անհրաժեշտության ապրանքների ու տարատեսակ ծառայությունների գների կտրուկ բարձրացմանը։ 2021 թվականի առաջին օրերն Ադրբեջանում նշանավորվեցին բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացմամբ․ 1 լիտր ԱԻ-92 տեսակի բենզինի գինը բարձրացավ 11 տոկոսով, իսկ 1 լիտր դիզվառելիքինը՝ մեկ երրրորդով։ ԱԻ-92 տեսակի բենզինը երկրում զբաղեցնում է ավտոմոբիլային վառելիքի շուկայի 70 տոկոսը։ Գների նման բարձրացումը, իհարկե, միանգամից առաջացրեց բնակիչների ու վարորդների դժգոհությունը։

«Ես ամեն օր Շուվելանից Բաքու աշխատանքի եմ գնում իմ մեքենայով։ Մեկ բաքը հազիվ երկու օր էր բավականացնում։ Հիմա մեքենայի բաքը 4 մանաթ ավելի է արժենալու ինձ համար, իսկ ամսական ամենաքիչը ՝ 60 մանաթ, քանի որ մեքենան օգտագործում եմ ոչ միայն քաղաք գնալու, այլև այլ գործերի համար»,- «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել է Շուվելանի բնակիչ Մուստաֆա Իբրահիմովը։
Բացի այդ, Ադրբեջանում կա որոշակի մտավախություն, որ բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացումը կբերի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման։ Նշենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավարված՝ Ադրբեջանում մետրոն չի գործում, այդ պատճառով մարդիկ ավելի շատ են օգտվում տրանսպորտից ու տաքսիների ծառայությունից։ Ի դեպ, արդեն իսկ նկատվում է տաքսի ծառայությունների գների բարձրացում, հատկապես՝ միջշրջանային երթուղիների։

«Սպուտնիկ Ադրբեջանը» գրում է, որ ամեն ինչի գներն աճում են՝ ներառյալ տաքսիների։ Վարորդները խոստովանում են, որ գները ստիպված են բարձրացրել, ընդ որում՝ գրեթե 50 տոկոսով․ եթե նախկինում Գուբայից Բաքու մեկ անձին տեղափոխում էին 10 մանաթով, ապա այսօր՝ 15։ Ավելի երկար երթուղիները, որոնք նախկինում արժենում էին 15 մանաթ, հիմա՝ 20-25 մանաթ։
Բենզինի ու դիզվառելիքի գների բարձրացումից զատ՝ փետրվարի 1-ից Ադրբեջանում կրկնապատկվեց ջրի սակագինը։ Բաքու, Սումգայիթ, Խրդալան քաղաքներում և Ապշերոնի շրջանում բնակչության ջրամատակարարման սակագինը կրկնապատկվեց՝ 1 խորանարդ մետրի համար կազմելով 0․7 մանաթ, մյուս վարչատարածքային շրջաններում բնակչության համար բարձրացված ջրի սակագինը կազմում է 0․6 մանաթ։ Ջրի սակագնի բարձրացումը հիմա էլ Ադրբեջանում շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Բնակիչները սակագնի բարձրացումը համարում են չհիմնավորված։

«Կրկնակի բարձրացումը պարզապես ապշեցնում է։ Նախկինում, երբ բարձրացնում էին ջրի գինը, դա բացատրում էին էլեկտրականության թանկացմամբ։ Իսկ հիմա դա էլ չկա, ուղղակի վերցրել ու բարձրացրել են»,- «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել է Բաքվի բնակիչ Մուսա Բալաևը։

Սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն Ադրբեջանում սկսվել է դեռևս նախորդ տարվանից։ 2020-ի դեկտեմբերի տվյալներով՝ սննդամթերքի գներն Ադրբեջանում աճել են 4․6 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021թ․ հունվարին սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի գներն աճել են 1․4 տոկոսով՝ համեմատած նախորդ ամիսների հետ։ Կոմիտեի տվյալներով՝ աճել են ալյուրի, բրնձի, հնդկաձավարի, մակարոնեղենի, երշիկի, ձկան, կաթի, թթվասերի, պանրի, հավկիթի, կարագի, ձեթի գները։ Բարձրացել է նաև որոշ մրգերի ու բանջարեղենի գինը։
Բացի այդ՝ 2021թ․ հունվարին սպառողական գների ինդեքսը, 2020թ․ հունվարի համեմատությամբ, կազմել է 103․3 տոկոս։ Վիճակագրական կոմիտեի հաղորդմամբ՝ ապրանքների ու ծառայությունների արժեքը, որը ներառված է սպառողական զամբյուղում, անցյալ տարվա հունվարի համեմատ աճել է 3․3 տոկոսով։

Էմմա Չոբանյան