Ուենդի Մորթընիի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը կարևորել է ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

«Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կյանքի կոչման եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Մորթընը իր հերթին կարեւորեց կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում բարեփոխումների օրակարգի, ինչպես նաեւ ՄԹ ֆինանսական աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքի եւ հաջողությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ կարեւորեց ռազմագերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը եւ հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում: