«Իշխանությունը ճամպրուկ չէ, որ Սերժ Սարգսյանը փոխանցեր Կարեն Կարապետյանին». Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

«Ինչպես որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք է Ադրբեջանն ասել, որ չի գնա մի այնպիսի համաձայնության, որով հնարավորություն է տրվելու Արցախին ինքնորոշովել՝ Ադրբեջանի կազմից դուրս, այնպես էլ նույն բանն ասել է մեր իշխանության օրոք, այսինքն՝ բանակցային պրոցեսի տրամաբանությունը չի փոխվել, փոխվել է տարածաշրջանում բալանսը, ուժերի հարաբերակցությունը»,-այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Արման Եղոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ փաստորեն նախկինում ՀՀ նախագահներ Տեր-Պետրոսյանը և Ս. Սարգսյանը կողմնակից է եղել Ադրբեջանին վերադարձնել 5+2 շրջանները, Եղոյանը նշեց. «Դա հիմա պարզվեց. պարտությունից հետո պարզվում է, որ բոլորը կառուցողակա՞ն էին, ու գործող վարչապե՞տն է դարձել «ոչմիթիզական»:

Մեր կողմից որոշ չափով փորձ արվեց բանավեճ ծավալել, որ եթե մենք ուզում ենք ինչ-որ բան ստանալ, դիմացինն էլ է ուզում ստանալ: Այդ դիսկուրսը գրոհի ենթարկվեց հենց ՀՀԿ-ի կողմից: Եթե Ս. Սարգսյանի ասելով՝ պետք էր գնալ այն լուծումներին, որ առաջարկվում էին, ինչո՞ւ էր այդ գաղափարը տորբեդահարվում իրենց լրատվամիջոցների, փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից»:

Եղոյանի խոսքով՝ Ղարաբաղյան հարցի փուլային տարբերակով լուծումը ընդամենը հետաձգելու էր պատերազմը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, ոչ թե «սրանց»՝ այս իշխանությանը, Եղոյանը նշեց. «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ Ս. Սարգսյանը փոխանցեր Կարեն Կարապետյանին: Ժողովրդից գողացված իշխանությունը վերադարձվել էր ժողովրդին, ժողովուրդն էլ իշխանությունն իրացնելու լիազորությունը տվեց մեզ»:

Մանրամասները՝ տեսանյութում: