Թուրք-կիպրացիների ղեկավարը հայտարարել է, որ իրենք համաձայն չեն ապրել հունական լծի տակ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրսին Տատարը հայտարարել է, որ թուրք-կիպրացիները երբեք չեն հրաժարվի  իրենց ինքնիշխանությունից, քանի որ չեն պատրաստվում ապրել «հունական լծի տակ», հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թուրք-կիպրացիների հռետորաբանության սրումը հույն-կիպրացիների հասցեին գրանցվել է Կիպրոսի կարգավորման հարցով գագաթնաժողովից առաջ, որը պետք է անցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Կիպրոսում թուրքական զորքերի առկայությունը, մեր ինքնիշխանությունն ու քաղաքական հավասարությունը մեզ համար կարմիր գծերն են, որոնցից երբեք չենք հրաժարվի: Որովհետև դրանցից հրաժարվելը նշանակում է լինել Հունաստանի  լծի տակ», – հայտարարել է Տատարը։

Այս չճանաչված պետության ղեկավարը հասկացնել է տվել, որ իր հայտարարության համար առիթ է դարձել ՄԱԿ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Անդրեաս Մավրոյանիսի հայտարարությունը, որը պարզաբանել է, որ հույն-կիպրական կողմը չի կարող ընդունել ինքնիշխանության հավասարության սկզբունքը, քանի որ այն վերջ կդնի Կիպրոսի Հանրապետությանը։  Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության ղեկավարն այս կապակցությամբ հայտարարել է, որ մշտական ներկայացուցչի նման դիրքորոշումը ապացուցում է, որ  հույն-կիպրացիների մենթալիտետը չի փոխվել  ու իրենք իրենց համարում են կղզու միակ սեփականատերեր, որտեղ թուրք-կիպրաիներին դասում են փոքրամասնության շարքերը։

 

Տաթև Ֆռանգյան