Գյումրիում հաջակցություն Փաշինյանի հանրահավաք է տեղի ունեցել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակում հանրահավաք էր կազմակերպվել՝ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության։ Հանրահավաքի մեկնարկին մասնակիցները նախ աղոթել են՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների։
«Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արտյոմ Թումանյանն ասաց, որ հավաքվել են՝ հայտարարելու հեղափոխության 2-րդ փուլի սկիզբը։ Նա նշեց, որ ՀՀ-ում տիրում է քաոսային իրավիճակ, սակայն ամեն ինչ ունենալու է իր հանգուցալուծումը։

Թումանյանն անդրադարձավ նաև 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին։

«Ուղիղ 30 օր առաջ առաջինը Շիրակի մարզը մերժեց Վազգեն Մանուկյանին, և ամբողջ ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ Վազգեն Մանուկյանը և 17 կուսակցությունները ուղղակի չեն կարող գնալ։ Վազգեն Մանուկյանը Շիրակի մարզի ազգաբնակչությանն անվանեց բոմժեր, վերջին ելույթում՝ տականքներ։ Տեսեք, ի տարբերություն իրեն՝ չենք վիրավորում, վիրավորական խոսքեր չենք ասում։ Բայց այսօր մի բառ ենք ասելու՝ մերժելու ենք, թե՝ ոչ։ Վազգեն Մանուկյանը հնարավորություն ունի՞ մեր երկրի ղեկավար դառնալու»,- ասաց Արտյոմ Թումանյանը, որի հարցին ի պատասխան՝ մասնակիցները վանկարկեցին՝ «ոչ»։

Թումանյանը խոսեց նաև շիրակցի գերիների մասին՝ խոստանալով, որ բոլորը հետ են վերադառնալու ու հավելելով, որ նրանք լավ են։ Նա տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է գալու և բոլորն իրենց հուզող հարցերը կարող են նրան ուղղել։

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանն էլ իր ելույթում ասաց, որ օրերս նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե 2018-ին եղածը հեղափոխություն չէր, այլ հակաղարաբաղյան շարժում։ Նա Սերժ Սարգսյանի հայտարարությունը սուտ ու կեղծիք որակեց՝ հավելելով, որ շարունակելու են պաշտպանել հեղափոխությունը։

«Մեզ համար պատիվ է գտնվել մի վայրում, որտեղ 2018 թվականին մեկնարկել է հեղափոխությունը, և մինչև վերջ լինելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին և պաշտպանելու ենք ժողովրդի հեղափոխությունը»,- ասաց Հայկ Ստեփանյանը։
Հանրահավաքից հետո մասնակիցները երթ անցկացրեցին։
Էմմա Չոբանյան