ՌԴ-ի ու Եվրամիության հարաբերությունների հիմնակմախքը գիտակցաբար քանդել է Բրյուսելը․ Լավրով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է Եվրամիության հետ քննարկել հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները, սակայն հարաբերությունների հիմնակմախքը գիտակցաբար քանդվել է Բրյուսելի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոյի հետ բանակցությունների արդյունքներով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք քննարկել խնդիրները։ Երբ դրանք բխում են նաև ՌԴ շահերից, մենք համագործակցում ենք ինչպես կլիմայի փոփոխության, այնպես էլ շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ։ Սակայն այդ հարաբերությունների հիմնակմախքը գիտակցաբար քանդվել է Բրյուսելի նախաձեռնությամբ»,- նշել է ռուս նախարարը։

Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի վերականգնել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե Բրյուսելը դադարեցնի դրանք խզել։ «Ընտրությունը Եվրամիությանն է։ Եթե այն ​​որոշի, որ, ի վերջո, անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները, և դրանք խզելու գործողությունները, որոնք ես նշեցի, չեղարկվեն, մենք նույնպես պատրաստ կլինենք դրան», – ասել է Լավրովը:

Նախարարը նշել է, որ Բրյուսելի առնչությունը ռուսախոսների իրավունքների կոպիտ ոտնահարումներին և ռուսաց լեզվի և մշակույթի վրա հարձակումներին ցույց են տալիս, որ Եվրամիությունը հեռանում է Ռուսաստանի հետ կապված ամեն ինչից:

Սրա հետ մեկտեղ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադրված է շարունակել զարգացնել փոխադարձ հարաբերությունները Եվրոպայի հետ, որտեղ Մոսկվան բազմաթիվ ընկերներ ու համախոհներ ունի։ «Պետք չի շփոթել Եվրամիությունը Եվրոպայի hետ։ Մենք Եվրոպայից ոչ մի տեղ չենք գնում։ Եվրոպայում մենք շատ ընկերներ ունենք, շատ համախոհներ։ Մենք նրանց հետ կշարունակենք զարգացնել փոխշահավետ հարաբերությունները»,- ասել է նա։

 

Տաթև Ֆռանգյան