Կատալոնիայում տեղի ունեցած ընտրություններում հաղթել են մարզի անկախացման կողմնակից ազգայնականները

Լուրեր

23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
Բոլորը

Կատալոնիայում կիրակի օրը կայացած տեղի խորհրդարանի ընտրություններում, ինչպես և 2017 թվականին, հաղթել է ազգայնական կուսակցությունների բլոկը, որը կողմ է հանդես գալիս Իսպանիայի այս հյուսիս-արևելյան մարզի ինքնորոշմանը։

Այժմ, ինչպես ակնկալվում է, ազգայնականները, որոնք միասին վերցրած խորհրդարանում կազմել են մեծամասնություն (ընդհանուր առմամբ ընտրվել է 135 պատգամավոր), կձևավորեն տարածաշրջանի հաջորդող 4 տարիների կառավարությունը։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կատալոնիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեու Ֆերրեն DW-ին հայտնել է, որ իշխող կոալիցիա կազմելու հնարավորություն են ստացել երկու կուսակցություն՝ «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» և «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունները։ Եվ սա այն դեպքում, երբ այս կուսակցությունների ղեկավարները՝ Օրիոլ Ժունկերասն ու Կառլես Պուչդեմոնը, չէին առաջադրվել։

Առաջինը բանտարկված է 2017 թվականին Կատալոնիայի ինքնիշխանությունը հռչակելու փորձի համար, իսկ երկրորդը՝  թաքնված է արտերկրում, քանի որ օրենքով հետապնդվում է նույն գործունեության համար։

 

Տաթև Ֆռանգյան