Հայաստանին դատապարտելու փոխարեն՝ քննադատում են Ադրբեջանին ու Թուրքիային․ թուրք պատգամավորները՝ ԱՄՆ սենատորներին

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 87 պատգամավորներ՝ Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական խմբի անդամները, հայտարարություն են տարածել՝ ի պատասխան ԱՄՆ 54 սենատորների կողմից նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակին, որով կոչ է արվում ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի հասցեին նամակում առկա անհիմն ու անպատասխանատու մեղադրանքները հակասում են Անկարայի ու Վաշինգտոնի ռազմավարական գործընկերությանն ու ՆԱՏՕ-ի շրջանակում դաշինքի ոգուն, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։

«Մեր պայքարը ահաբեկչական FETO կազմակերպության կամ այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ քննադատելու փոխարեն՝ սենատորները պետք է աջակցեն իրենց դաշնակիցներին։ Բացի այդ, ով ուզում է խաղաղություն ու կայունություն Մերձավոր Արևելքում, պիտի տեսնի, որ պայքարը, որը տանում ենք Թուրքիայում 40․000 քաղաքացի սպանած ահաբեկչական կազմակերպություն PKK-ի ու Սիրիայում նրա մասնաճյուղերի՝ PYD/YPG-ի դեմ, նույնքան կարևոր է ու արդար, որքան ԻԼԻՊ-ի դեմ պայքարը»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ՝ թուրք պատգամավորներն անդրադարձել են Հայաստանին ու Արցախյան պատերազմում Ադրբեջանին աջակցելու մեջ Թուրքիային ուղղված ամերիկացի սենատորների մեղադրանքներին։

«Միաժամանակ, մենք զարմանքով  ընդունեցինք Ադրբեջանի հասցեին քննադատությունը, որը պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը, և Թուրքիայի, որը նրա կողքին է միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան։ Ագրեսոր Հայաստանին դատապարտելու փոխարեն, որը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, որն էլ իր արտացոլումն է գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում, սենատորների կողմից հակառակ դիրքորոշման արտացոլումը զարմանք է առաջացնում, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, փորձում է հակամարտությունը լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ 54 սենատորներ նամակ են ստորագրել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին՝ ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա՝ բարելավելու մարդու իրավունքների իրավիճակը՝ միաժամանակ ընդգծելով նաև այդ երկրում ավտորիտարիզմի աճը։ Երկկուսակցական այս նախաձեռնությունը ղեկավարում են Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոն Վիդենը և Հանրապետական կուսակցությունից Մարկո Ռուբիոն։

Նամակում Բայդենին կոչ է արվում՝ հորդորել նախագահ Էրդողանին ու նրա վարչակազմին՝ անմիջապես դադարեցնել այլախոհների դեմ ճնշումները երկրի ներսում և դրսում, ազատել քաղաքական բանտարկյալներին, փոխել ավտորիտար ընթացքը։ Բացի այդ, նշվում է, որ Էրդողանը Սիրիայում հարձակվել է ամերիկամետ քրդերի վրա, չնայած բոլոր նախազգուշացումներին՝ գնել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև խրախուսել Ադրբեջանին՝ բռնություն գործադրել հայերի դեմ Ղարաբաղյան պատերազմում։

Էմմա Չոբանյան