Ռուսաստանը հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 12-ին հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները խզելու պատրաստակամության մասին։ Դա տեղի կունենա, եթե երկրի իշխանությունները տեսնեն, որ «ինչ-որ ոլորտում պատժամիջոցներ են կիրառվում, որոնք վտանգում են ՌԴ տնտեսությունը, այդ թվում նաև ամենազգայուն ոլորտները», հայտարարել է նա «Սոլովյով Live» YouTube-ալիքին տված հարցազրույցում։

«Մենք չենք ցանկանում մեկուսանալ համաշխարհային կյանքից, սակայն պետք է դրան պատրաստ լինել։ Խաղաղություն ես ցանկանում՝ պատրաստվիր պատերազմի»,- հավելել է ռուս նախարարը։

Ռուսաստանի ու Եվրոպական միության հարաբերությունները վերջին շաբաթների ընթացքում սրվել են։ Այսպես՝ ՌԴ ԱԳՆ-ն փետրվարի 5-ին անցանկալի անձ է հայտարարել Գերմանիայի, Լեհաստանի ու Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների 3 աշխատակցի։ Ռուսական կողմը նրանց մեղադրել է հունվարի 23-ին Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Նախարարության դիրքորոշումը Եվրամիության, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի քննադատությանն է հանգեցրել։ Բեռլինը, Ստոկհոլմն ու Վարշավան ի պատասխան հայտնել են 3 ռուս դիվանագետների արտաքսման մասին։

Իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եռօրյա այցից հետո Մոսկվային մեղադրել է երկխոսության պատրաստ չլինելու մեջ։

«Լավրովի հետ հանդիպումը հաստատեց, որ Եվրոպան և Ռուսաստանը շարժվում են տարբեր ուղղություններով»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը դեմոկրատական արժեքների մեջ տեսնում է էքզիստենցիալ սպառնալիք։ Բորելը մտադրված է առաջարկել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ։ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն այս հարցը փետրվարի 22-ին։

 

Տաթև Ֆռանգյան