Ինչո՞ւ Երևանի փողերից զինվորների պրոթեզավորմանը գումար չեք հատկացնում. Մանրիկյանը՝ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Ակտիվ քննարկում ենք տրանսպորտի և վերելակների հարցը, սակայն կարծես թե մոռացության են մատնվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական հիմնարկները։ Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:

«Ստացվում է, որ անցած տարվա չկատարած աշխատանքներից բավական մեծ գումար ունենք, ցավում եմ, որ այդ գումարից 2-3 տոկոս չի ուղղվում մեր առողջապահական համակարգի զարգացմանը, նոր սարքերի գնմանը»,- ասաց ավագանու անդամը:

Նա առանձնացրեց Նորք-Մարաշ բժշկական կենտրոնը, որը, ավագանու անդամի կարծիքով, լուրջ ներդրումների կարիք ունի:

«Եթե չեմ սխալվում՝ ունի 7 միլիոն եվրոյի պարտք: Այդ վարկը պետք է փակենք 2022-ին կամ 2023-ին: Ինչո՞ւ այդ գումարներից 2-3 տոկոսի չափով այդ բժշկական կենտրոնին հատկացումներ չեն արվել: Այնտեղ ախտորոշիչ բաժանմունում սարքավորումներ գնելու անհրաժեշտություն կա»,- ասաց Մանրիկյանը:

Նրա խոսքով՝ բժշկական ոլորտին պետք է նայել նաև որպես բիզնես: Ավագանու ԲՀԿ-ական անդամը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշակի գումար չի փոխանցվում վերականգնողական կենտրոններին, քանի որ պատերազմից հետո հաշմանդամություն ստացած բազմաթիվ քաղաքացիներ կան:

«Ունենք Զինվորի տուն, որը կատարում է բավականին լուրջ վերականգնողական աշխատանքներ: Ինչո՞ւ որոշակի գումար չի հատկացվում զինվորների պրոթեզավորման, ռեաբիլիտացիայի նպատակով»,- նշեց Մանրիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: