Գերմանիան ապաստան կտա 50 բելառուս ընդդիմադրի․ Sueddeutsche Zeitung

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գերմանիան ապաստան կտա Բելառուսից 50 ընդդիմադիր փախստականի, գրում է Sueddeutsche Zeitung-ը։

Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ խոսքը գնում է ընդդիմադիրների ու նրանց ընտանիքների մասին։ Թերթը հիմնվում է Գերմանիայի ՆԳՆ-ին ուղղված պատգամավորական հայցի պատասխանի վրա։ Սակայն Sueddeutsche Zeitung-ը չի հրապարակել ընդդիմադիրների անունները։ Ավելի վաղ Բելառուսը լքել էին նախագահի նախկին թեկնածուներ Սվետլանա Տիխանովսկայան ու Վալերի Ցեպկալոն։

Օգոստոս ամսին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Սվետլանա Տիխանովսկայան զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Նրա կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքներն ու մինչ օրս ցույցերով փողոց են դուրս գալիս։ Անձամբ Տիխանովսկայան լքել է երկիրը ընտրությունների արդյունքները հրապարակելուց գրեթե անմիջապես հետո։

Վալերի Ցեպկալոյի դեմ քրեական գործ է հարուցվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել նաև Ռուսաստանի տարածքում։ Այս շաբաթ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ կհասնեն Լատվիայից նրա արտահանձնմանը։

 

Տաթև Ֆռանգյան