ՄԻԱՎ վարակով ապրող անձանց վերաբերյալ օրինագիծը բուռն քննարկումից հետո չընդունվեց

Լուրեր

02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովը չընդունեց Կառավարության ներկայացրած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Օրինագծին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 46, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Մի խումբ պատգամավորների մոտ անհանգստություն էր առաջացրել նախագծի հետևյալ դրույթը․ «ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրվում են հետազոտվող անձին, իսկ մինչեւ 14 տարեկան հետազոտվող անչափահասին՝ օրենքով սահմանված կարգով»։

Պատգամավորների պնդմամբ՝ այս նախագծով սահմանվում է, որ 14 տարեկան երեխան կարող է առանց ծնողի գնալ և ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար թեստ հանձնել։

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն, եզրափակիչ ելույթում նշեց, որ 14 տարեկան երեխայի՝ առանց ծնողի ուղեկցության թեստավորվելու դրույթը վաղուց գործում է և այս նախագծով որևէ բան փոխված չէ տվյալ դրույթի հետ կապված։

«Ուզում եմ մի քիչ ձեզ հիասթափեցնել։ Հիմնական քննարկվող հարցերից մեկը պատգամավորների կողմից բարձրաձայնված, 14 տարեկանից բարձրերին թույլտվություն տալն էր, որ թեստավորում անցնեն առանց ծնողի համաձայնության։ Կներեք, որ հիասթափեցնում եմ, ձեր բոլոր փորձերը ինչ-որ մի ձևով դա տարբեր միտումների և այլնի հետ կապելու, տվյալ դրույթը 10 տարուց ավելի է, ինչ գործում է։ Գործող օրենքը կարդացեք, գրված է, ֆիքսված է այդ դրույթը, մենք որևէ բան չենք փոխում այդ կետի հետ կապված»,- նշեց փոխնախարարը։

Նանուշյանի խոսքով՝ նախագիծը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու և ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային նոր մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ծառայությունների առավելագույն հասանելություն ապահովելու և, այդպիսով, ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ի հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:

«ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով անձանց վերաբերյալ բժշկական տեղեկատվության գաղտնիությունը և դրա փոխանցումը կարգավորված չէին օրենքով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը, ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից տրամադրելու դեպքերը, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների փոխանցմանը ներկայացվող պահանջները»,- նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվություն սահմանել այն դեպքում, երբ անձը տեղեկացված է, որ իր մոտ առկա է ՄԻԱՎ հիվանդություն, և կանխամտածված, դիտավորությամբ փաստացի փոխանցում է:

Անժելա Պողոսյան