Սիրիայում ռուս օդաչուի սպանության մեղքն իր վրա վերցրած թուրքն ազատ է արձակվել

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

Թուրքիայի քաղաքացի Ալպարսլան Չելիքը, որը 2015 թվականին իրեն մեղավոր էր ճանաչել ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության համար, 5-ամյա բանտարկությունից հետո ազատության մեջ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա իրավապաշտպան Մուրադ Ուստյունդագը։

«Հինգ տարվա պատիժը կրելուց հետո Չելիքն ազատ է արձակվել», – ասել է Ուստյունդագը:

Հիշեցնենք՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել էր ռուսական Су-24 ռմբակոծիչը։ Կատապուլտված օդաչու Պեշկովի վրա ցամաքից կրակել էին, ինչի արդյունքում վերջինս սպանվել էր։

Դեպքից անմիջապես հետո Չելիքը հայտարարել է, որ մասնակից է եղել օդաչուի սպանությանը, բայց ձերբակալվելուց հետո փոխել է ցուցմունքն ու հայտարարել, որ ինքը չի սպանել ռուս օդաչուին, այլ հրամայել է իրեն ենթակա գրոհայիններին փրկության ընթացքում չկրակել Պեշկովի վրա:

Արդյունքում 2017 թվականի մայիսին Թուրքիայի Իզմիրի դատարանը  Չելիքին դատապարտել է 5 տարվա ազատազրկման ՝ ապօրինի զենք պահելու համար: Դատարանը չի քննել Պեշկովի մահվան մեջ Չելիքի մասնակցության գործը:

 

Տաթև Ֆռանգյան