Բադասյանին կալանքից ազատելու երաշխավորություն՝ ԱԱԾ-ին, ՊՆ-ն՝ ՄՈԲ-ի վճարները չկատարելու մասին․ Լուրեր

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ եղել է 3-րդ զորամիավորումում։ Նրան են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքը։

—

ՄՈԲ-ի վճարումների ընդամենը 3-4 տոկոսը չի կատարվել։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա նշել է, որ պատճառներից մեկը պահեստազորայինների կողմից անձնական տվյալներ չներկայացնելն է, մյուս պատճառը զինկոմիսարիատից գործուղվելուց հետո զորամաս չներկայանալն է։

—

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Արման Աբովյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը և «Իմ քայլը» լքած Սոֆյա Հովսեփյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԱԾ՝ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու համար։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Նաիրա Զոհրաբյանը:

—

Երկու տղամարդ՝ ներկայանալով որպես «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու համար Արցախի քաղաքացիներից պահանջել ու ստացել են միլիոնավոր դրամներ։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։

—