Մինչև տարվա վերջ կլինեն արտահերթ ընտրություններ․ Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Մեր քաղաքական ուժի հետ վարչապետի հանդիպման ժամանակ քննարկվել է արտահերթ ընտրությունների հապճեպ անցկացման հարցը, և մենք պնդել ենք, որ այս սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ճգնաժամի պայմաններում ընտրությունները չեն կարող լինել գաղափարների ու ծրագրերի շուրջ: Այս մասին «Արտահերթ չընտրություններ. քաղաքական պայքարը տեղափոխվում է փողո՞ց» քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը:

«Ընտրությունները չպետք է լինեն ինքնանպատակ, այլ պետք է միտված լինեն քաղաքական դաշտը առողջացնելուն: Մենք այս փուլում ընտրությունների անցկացումը համարում ենք վաղ»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ որպես լուծում՝ ՔՈ-ն առաջարկում է անցումային կառավարության ձևավորումը, որովհետև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակությունը խորացնելու է ճգնաժամը: Գարեգին Միսկարյանի խոսքով՝ «Իմ քայլը» իր հայտարարության մեջ չի մերժել արտահերթ ընտրությունները:

Միսկարյանը նաև կարծիք հայտնեց, որ մինչև տարվա վերջ Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: