Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը կարող է փակվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը հնարավոր է փակեն գարնան կեսերին։ Այս մասին հայտնել է Վլադիվոստոկում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բրովարեցը, գրում է Կոմերսանտը։

«Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի միակողմանի որոշումն է, որը բոլոր ընթացակարգերից հետո իր վերջնական տեսքով կարող է իրականացվել մինչև 2021-ի գարնան կեսերը », – ասել  է Անդրեյ Բրովարեցը Պրիմորսկի երկրամասի կառավարության կայքում հրապարակված հարցազրույցում:

Դիվանագետը հույս  է հայտնել, որ ԱՄՆ նախագահի նոր վարչակազմը  Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության փակման մասին որոշումը կվերանայի։

«Այս առումով ես իմ կողմից կարող եմ հույս հայտնել, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը կվերանայի այն, հատկապես, որ այս որոշումը հակասում է օտարերկրյա գործընկերների հետ Պրիմորիեի երկրամասի միջազգային համագործակցության զարգացման ընդհանուր օբյեկտիվ միտումներին»,- ասել է Բրովարեցը:

2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշում էր կայացրել փակել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը և դադարեցնել Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքը:

Հունվարին ԱՄՆ գլխավոր հյուպատոս Էմի Սթորյուն հայտարարել էր Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքը շարունակելու մասին: Համաձայն որոշ տեղեկությունների ՝ գլխավոր հյուպատոսությունների փակումը պայմանավորված է Ռուսաստանի՝ 2017 թվականին ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու որոշմամբ:

 

Տաթև Ֆռանգյան