Ղրղզստանի մայրաքաղաքում մեկ օրում քաղաքապետի երկու նոր պաշտոնակատար է նշանակվել

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը երկրի մայրաքաղաքի քաղաքապետի նոր պաշտոնակատար է նշանակել։ Այս մասին հայտնել են Ղրղզստանի կառավարության մամլո ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Բակտիբեկ Կուդայբերգենովը նշանակվել է Բիշքեկ քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար՝ մինչ նոր քաղաքապետի ընտրությունը։ Սույն որոշումը ստորագրվել է երկրի վարչապետ Մարիպովի կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ չեղարկվել է Էրմեկ Նուրգազիևին Բիշքեկի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը։ Նուրգազիևը ստանձնել էր իր պարտականությունները երեքշաբթի օրը, հենց այդ նույն օրն էլ նախկին քաղաքապետի պաշտոնակատար Բալբակ Տուլոբաևը հայտարարել էր իր հրաժարականի մասին։

Փետրվարի 10-ին ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի նոր պաշտոնակատարը քրեական գործով է անցնում։ Այս լուրերից գրեթե անմիջապես հետո Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ նման կադրային քաղաքականությունն անընդունելի է։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերին հանրապետության նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի՝ կառավարության և խորհրդարանի խոսնակի հրաժարականից հետո, Բիշքեկի քաղաքապետի մի քանի ժամանակավոր պաշտոնակատարներ էին նշանակվել: Տուլոբաևն աշխատել էր նրանցից ամենաերկարը ՝ ավելի քան երկու ամիս ղեկավարելով քաղաքապետարանը:

Ղրղզստանի օրենսդրության համաձայն՝ քաղաքապետերն ընտրվում են քաղաքային քենեշների (խորհուրդների) պատգամավորների կողմից: Ըստ սահմանված ժամանակացույցի ՝ Բիշքեկի քաղաքային խորհրդի հաջորդ նիստը պետք է կայանա այս տարվա գարնանը:

 

Տաթև Ֆռանգյան