Էկոլոգիական աղե՞տ, թե՞ «պլանային կանգառ». Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվել է

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 19-ին հերթական ահազանգերը հնչեցին Լոռու մարզից: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցցանցի միջոցով հայտնեց, որ արդեն 4 օր է, Թեղուտի պոչամբարի թափոնները լցվում են Դեբեդ: «Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբեդը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը»,- ահազանգում էր Սաքունցը: Իսկ «Հայաստանի բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, հղում կատարելով իր ունեցած տվյալներին, սենսացիոն հայտարություն արեց՝ խնդիրներն այնքան լուրջ են, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը «արդեն մի քանի օր է, կանգնեցվել է»:

Ի վերջո՝ ինչ է կատարվում Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում: Factօr.am-ի հետ զրույցում Շնողի բնակիչ Լյովա Ալիխանյանը, ով տարիներ շարունակ պայքարում է Թեղուտի հանքի անխնա շահագործողների դեմ, փոխանցեց տեղեկություններ, որոնք նա լսել է լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակիցներից. «Նրանց ասել են, որ մի որոշ ժամանակով՝ 2-3 ամսով, գնան ֆաբրիկայի վերակառուցման պատճառով: Էն մարդիկ, որոնք օգոստոսին պայքարում էին հանքի շահագործման ծավալները ավելացնելու համար, որոնք ստրկական տոկոսներով վարկ են վերցրել ՎՏԲ բանկից, ընդամենը մի քանի ամսից հանկարծ որոշում են վերակառուցում անել: Կարծում եմ, լուրջ խնդիրներ կան կապված պոչամբարի հետ: Հիդրոտեխնիկական այս կառույցը նրանք չեն կարողանում կառավարել: Հունվարի կեսից թունավոր ջրերի ուժեղ արտահոսք էր սկսվել՝ շատ սուր հոտով: Հենց ստուգումներից առաջ արտահոսքը դադարեցրեցին»,- նշեց Լյովա Ալիխանյանը:

Ըստ նրա՝ թունավոր ջրերի արտահոսքը Դեբեդ միշտ է եղել. «Պարբերաբար պոչամբարը, որն իր չափսերով չի համապատասխանում Թեղուտի հանքի ծավալին, լցվում է, և տեղ ազատելու համար կոմբինատը թունավոր ջրերը բաց է թողնում Դեբեդ: Պարզապես այս անգամ գյուղի միջով անցնող ջրի մեջ լցրին, ոչ թե գյուղի վերևից անցնող խողովակով հանեցին, ու գյուղացիները բոլորը զգացին հոտը»:

Բնապահպանների բարձրացրած աղմուկից հետո բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ նախաձեռնեց «Թեղուտ» ՓԲԸ-ում և ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցների հետ միասին արձանագրեց. Թեղուտի պոչամբարի տարածքը զննել են, պատվարի վրա ճաք կամ վթարային իրավիճակ չեն հայտնաբերել:

«Ինչ վերաբերում է դեպի գետ արտահոսքին, պոչամբարն ունի պարզարաններ, որտեղ կուտակվում է վերամշակման արդյունքում առաջացած թափոնը՝ խյուսը։ Վերջերս մեծ քանակությամբ տեղումների և ձյան հալոցքի պատճառով պարզարաններից որոշ չափով ֆիլտրացիոն ջրերի հոսք է եղել դեպի Դեբեդ»,- արձանագրեցին ստուգողները:

Բնապահպանության նախարարությունը նմուշառումներ է կատարել, և այժմ պարզում են, թե որքանով են թունավոր արտանետումները: Բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը գտնում է, որ այս անգամ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Ըստ նրա՝ թափոնների արտանետումները միշտ են լինում:

«Պոչամբարը ունի լուրջ խնդիր, պետք է դատարկեն, նայեն, ինչում է բանը, իսկ էն, որ իրենք գրել են, որ ճաք չեն գտել, ուղղակի ծիծաղելի է: Իրենք պետք է իմանան, որ պոչամբարի պատվարը բարդ կառույց է, դրա մարմնում կարող է ճաք լինել, բայց այն տեսանելի չլինի: Այդ թերությունները հայտնաբերելու համար հատուկ մեթոդներ կան, որոնց իրենք պարզապես չեն տիրապետում, և բոլորիս ուզում են գցեն թյուրիմացության մեջ: Մի օր էլ պոչամբարը փլվելու է, ու ասեն՝ վայ , էս ինչ եղավ: Հայաստանում ոչ մի պոչամբար չի համապատասխանում լեռնային գոտում պոչամբարների շինարարության չափանիշներին»,- ասում է Լևոն Գալստյանը: «Վալեքս» ընկերությունների խումը, որը իրականացնում է Թեղոււտի հանքերի շահագործումը, վերջին օրերի ահազանգների մասին լռում էր: Միայն այսօր ընկերությունը մի ծավալուն հաղորդագրություն տարածեց իր 216-2017 թվականների գործունեության վերաբերյալ: Վերջին օրերի արտանետումների մասին այս «աշխատության» մեջ ընդամենը երկու բառ է գրված: Ընկերությունը հայտնում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան «պլանային դադարի» մեջ է:

Նշենք, որ Factor.am-ը դեռևս դեկտեմբերին այցելել էր Շնող և հայտնաբերել, որ Դեբեդը աղտոտված է արտանետումներից ու իր՝ «Մոխրագույն գետի ափին, դատարկ փեթակների մոտ. Թեղուտի ստվերը» վերնագրով «Կայծեր» հաղորդաշարի շրջանակներում՝ անդրադարձել թեմային:

Սյուզան Սիմոնյան