ՊՆ ղեկավարն ընդունել է անհետ կորածների հարազատներին, հրապարակվել են զոհվածների նոր անուններ. Լուրեր

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Ի պատասխան ներկայացված հարցադրումների՝ Վաղարշակ Հարությունյանը հավաստիացրել է նաև, որ քննություն է ընթանում մի շարք գործերով։

—

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է մարտերում զոհված ևս 29 զինծառայողների և կամավորականների անուններ։ Մինչև հիմա հրապարակվել է զոհվածների ավելի քան 2 հազար անուն։

—

Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին համոզենք, խնդրենք, որ ընտրությո՞ւն լինի։ Այսպիսի հարցադրում է արել ԱԺ փոխնախագահ, Իմ քայլը խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ֆակտորի հարցին։ Նա նշել է, որ իշխանությունը պատերազմից հետո առաջարկել է անել ընտրություններ, բայց ընդդիմությունը չի համաձայնել։

—

Արտահերթ ընտրություններից հրաժարվելու իշխանական թիմի թեզերին պատասխանել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ դա մանիպուլյացիա է, և ընտրություններ լինելու են։

—

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Անդրադարձ է կատարվել «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցերին և դրա շրջանակում նոր հնարավորություններին:

—

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին։ Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

—

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Factor TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քննարկվում է Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը բացելու հարցը, ասել է, որ քննարկվում է բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։

Նախարարի հարցազրույցը ամբողջությամբ հասանելի է Factor.am կայքում։