ԱՄՆ-ը չի վերանայի Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

ԱՄՆ-ում հերթական անգամ հայտարարել են, որ Թուրքիային F-35  կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերանայվի՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով, գրում է Infoteka-ն։

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, ասել է․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցն է, սակայն С-400-ի համակարգեր ձեռք բերելու որոշումը հակասում է Անկարայի՝որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակցի իր պարտավորությունները։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ С-400-ն անհամատեղելի է F-35-ի հետ։ Ահա թե ինչու է Թուրքիան հեռացվել կործանիչների ծրագրից»։

Հիշեցնենք՝ 5-րդ սերնդի ժամանակակից F-35 կործանիչների նախագիծը իրականացվում է ՆԱՏՕ-ի տասնյակ անդամ երկրների հետ համատեղ։ Ի սկզբանե նախագծին մասնակցել է նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով, կործանիչների արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցությունը դադարեցվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ, իսկ արդեն պատրաստված կործանիչները չեն մատակարարվել այդ երկիր։

 

Տաթև Ֆռանգյան