Ռուսական ԿԳԲ-ի գործակալները լեգիտիմացված են ՀՀ-ում․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի հետ զրույցում անընդունելի համարեց այն, որ Հայաստանի իրավապահ մարմինները քննության առարկա չեն դարձրել «Դոսյե» կենտրոնի հրապարակումը, որտեղ նշվում է, թե Կրեմլը Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում  գործակալներ ունի:

««Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված նյութի արդիականությունը ԱԱԾ-ի մարտահրավիրների տեսակետներից հիմա առավել քան կարևոր է: Ինչո՞ւ, որովհետև ներկայացվում է մի ամբողջ ցանկ՝ թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ քաղաքական, թե՛ հանրային գործիչների, որոնք ուղղակի աշխատում են օտար երկրների շահերի օգտին: Եթե որևէ այլ երկրում՝ Լեհաստանում, Չեխիայում, նման տեղեկատվություն տարածվեր, ապա այդ մարդիկ ոչ միայն կդառնային կենդանի դիակներ, այլ նաև Գլխավոր դատախազությունը կհարուցեր քրեական գործ՝ պարզելու համար, թե ինչքանով են այդ մարդիկ վնասել ազգային անվտանգությանը»,- ասաց իրավապաշտպանը:

Նա նաև նշեց, որ Գլխավոր դատախազությունը պետք է պարզաբանում ներկայացնի, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն քրեական գործ չի հարուցել և պատասխանի մի շարք այլ հարցերի:

«Արդյո՞ք նյութեր նախապատրաստվել են, թե՝ ոչ։ Եթե նախապատրաստվել են, որտեղ են արդյունքերը, եթե չեն նախապատրաստվել, ապա ինչո՞ւ: Գործ ունենք ազգային անվտանգության սպառնալիքների, մարտահրավերների հետ, պետական մարմինները ցուցաբերել են անգործություն: Իշխանության տարբեր մարմիններ իրենց անգործությամբ արդյո՞ք չեն հիմնավորում այն կասկածը, որ հետամուտ չեն ՀՀ ազգային անվտանգության սպառնալիքների վերաբերյալ; հրապարակված տեղեկություններով քննություն չանելով և անպատիժ թողնելով մեղավորներին»,- ասաց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ «Դոսյե»-ի հրապարակումը պատշաճ քննության նյութ չդառնալու հարցում իր մեղավորությունն ունի նաև խորհրդարանը․ «Ազգային ժողովի որևէ խմբակցություն չնախաձեռնեց այս հարցերով քննիչ հանձնաժողով ստեղծել և քննության առնել հրապարակումը: Մարդկանց պետք էր կանչել հանձնաժողով և ստանալ հարցերի պատասխաններ»:

Արթուր Սաքունցը, միաժամանակ, նշեց. «Ռուսական ԿԳԲ-ի գործակալները լեգիտիմացված են ՀՀ-ում և ՀՀ-ն որևէ իմունիտետ չունի սա կանխելու համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան