Ռուսական ռազմական ինքնաթիռը հատել է Էստոնիայի օդային տարածքը

Լուրեր

01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էստոնիան հայտարարել է, որ ռուսական ռազմական Իլ-76ՄԴ ինքնաթիռը խախտել են բալթյան երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնում ՌԻԱ Նովոստին։

«Ռուսական ռազմական Իլ-76ՄԴ ինքնաթիռը խախտել է Էստոնիայի օդային սահմանը։ Միջադեպը գրանցվել է Վայնդլո կղզու շրջանում։ Ինքնաթիռը գտնվել է Էստոնիայի օդային տարածքում շուրջ մեկ րոպե»,- հինգշաբթի օրը հայտնել են  Էստոնիայի ՊՆ գլխավոր շտաբի մամլո ծառայությունից։

Տեղեկացվում է, որ ինքնաթիռը թռել է հաղորդիչները միացված վիճակում, սակայն Էստոնիայի օդային տարածքում գտնվելու պահին այն ռադիոկապի մեջ չի եղել Էստոնիայի ավիադիսպետչերական ծառայության հետ։

Գլխավոր շտաբի տվյալների համաձայն՝ Էստոնիայի ԱԳՆ է կանչվել երկրում ՌԴ դեսպան Ալեքսանդր Պետրովը, ում համապատասխան նոտա է հղվել։ ՌԴ ՊՆ-ից սակայն հերքել են սույն տեղեկությունները։

«Թռիչքը տեղի է ունեցել նախապես համաձայնեցված երթուղով` միացված հաղորդիչով: Օդանավի անձնակազմը մշտական ​​կապի մեջ է եղել Էստոնիայի օդային երթևեկության վերահսկիչների հետ, որոնք թռիչքի օրը կամ դրան հաջորդած օրը ոչ մի պահանջ չեն ներկայացրել ռուսական անձնակազմին», – ասել են ՌԴ ՊՆ-ից:

 

Տաթև Ֆռանգյան