ՌԴ իշխանությունները մեծացնում են Նավալնիի կողմնակիցների վրա ճնշումը. քրեական գործեր են հարուցվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանի իշխանությունները «Իվ Ռոշեի» գործով պրոբացիայի պահանջները խախտելու մեղադրանքով 2 տարի 8 ամսվա ազատազրկման դատապարտված հայտնի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների վրա ճնշումն ուժեղացնում են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Փետրվարի 4-ին Նավալնիի հիմնադրած «Հակակոռուպցիոն հիմնադրամի» փաստաբան Լյուբով Սոբոլին մեղադրանք է առաջադրվել հունվարի 23-ին Մոսկվայում կայացած չարտոնված բողոքի ակցիայի ընթացքում կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար:

«Սոբոլին մեղադրանք է առաջադրվել սանիտարահամաճարակաբանական կանոնները խախտելու սադրանքի համար, ինչը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացման սպառնալիքի»,- «Ինտերֆաքսին» հայտնել է Սոբոլի փաստաբան Վլադիմիր Վորոնինը։

Փետրվարի 3-ին Քննչական կոմիտեն արդեն համանման մեղադրանքներ էր առաջադրել Ալեքսեյ Նավալնիի եղբորը՝ Օլեգին, Pussy Riot-ի մասնակից Մարիա Ալյոխինային ու Նավալնիի մոսկովյան գրասենյակի համակարգող Օլեգ Ստեպանովին։

Հավելենք, որ ՌԴ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1 մասով նախատեսված առավելագույն պատիժը մինչև 2 տարվա ազատազրկումն է։