Վլադիմիր Պուտինն առաջին անգամ կարող է դառնալ ԱՄՆ կողմից անհատական պատժամիջոցների օբյեկտ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ կարող է դառնալ ԱՄՆ կողմից անհատական պատժամիջոցների օբյեկտ։ Երկու կուսակցությունները ներկայացնող ամերիկացի սենատորների խումբը օրինագիծ է մշակել՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման ու Բորիս Նեմցովի սպանության համար ռուս պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պուտինի կառավարությունն ունի երկար և կեղտոտ պատմություն՝ իրականացնելով սպանություններ և սպանությունների փորձեր Ռուսաստանի քաղաքացիներին լռեցնելու համար … այն քաղաքացիների, որոնք ուշադրություն են հրավիրում ռեժիմի կոռուպցիայի և չարաշահման վրա»,- բացատրել է դեմոկրատ սենատոր Քրիս Կունսը՝ ներկայացնելով օրինագիծը.

««Թշնամական գործողությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու մասին» վերտառությամբ փաստաթուղթը պահանջում է, որ ԱՄՆ վարչակազմը դրա հաստատումից հետո 90 օրվա ընթացքում օրենսդիրներին տրամադրի տեղեկություններ նախկին և ներկայիս Ռուսաստանի պաշտոնյաների, ինչպես նաև Ռուսաստանի պատվերով գործող անձանց մասին, որոնք գործել են ՌԴ իշխանությունների հրահանգով ու կապ ունեն  Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։  Սպիտակ տունը պարտադրված է լինելու որոշել, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունները խախտե՞լ են քիմիական և կենսաբանական զենքի օգտագործումն արգելող օրենքները»:

180 օրվա ընթացքում վարչակազմը պետք է Կոնգրեսին փոխանցի բոլոր տեղեկությունները Բորիս Նեմցովի սպանության մասին, որին գնդակահարել էին Մոսկվայում 2015 թվականի փետրվարին:

Օրինագծի կետերից մեկով էլ պահանջվում է, որ ԱՄՆ նախագահը օրենսդիրներին տեղեկություններ տրամադրի Վլադիմիր Պուտինի և նրա ընտանիքի անդամների անձնական կարողության մասին: