Ավինյանն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Փետրվարի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Արցախի հիմնահարցն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին: Փոխվարչապետը ներկայացրել է գերիների փոխանակման գործընթացի ներկայիս փուլը՝ հարցը համարելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունը: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանին՝ Արցախի հարցում ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին բանաձևի ընդունման համար:

Հանդիպման օրակարգում են եղել նաև հայ-նիդերլանդական տնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները տնտեսական կյանքի վերականգնման ուղղությամբ: Տիգրան Ավինյանը խոսել է տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու Հայաստանի մտադրության մասին, որը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների ներգրավման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, նորարարությունների ու գիտության ոլորտում համագործակցության վրա: Այս համատեքստում կարևորվել է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտներում:

Կողմերը միաժամանակ բարձր են գնահատել միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը»,- ասված է