Թուրքիան 2500 ԱՄՆ դոլար էր խոստացել ընդդեմ հայերի պատերազմելու համար. սահմանին մոտենալիս Իրանի ԶՈւ-ն  հարվածներ է հասցրել. Սիրիացի ահաբեկիչը մանրամասներ է պատմել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Թուրքամետ ահաբեկչական խմբավորման անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել էր 2500 ԱՄՆ դոլար ընդդեմ հայերի պատերազմելու համար, սակայն չի կատարել իր խոստումը։ Սիրիացի ահաբեկիչը նաև պատմել է, որ երբ նրանք մոտենում էին իրանական սահմանին, Իրանի Զինված ուժերը իրենց դիրքերին հարվածներ էր հասցնում, գրում է Infoteka.ru-ն։

Զինյալը նաև թվարկել է, թե ինչ խմբավորումներ են ադրբեջանական կողմից ներգրավվել ղարաբաղյան պատերազմին։

«Դրանք էին ալ-Համզա, Սուլեյման շահ և Սուլթան Մուրադ դիվիզիաները։ Ինչ վերաբերում է ազգությամբ թուրքերին, ապա կա մեր թուրք եղբայրների հետ աշխատելու մեխանիզմ  և այն կայանում է նրանում, որ  նա, ով մարտնչում է սիրիական հողերից դուրս թուրքական բանակի հետ, ստանում է միայն ֆինանսական փոխհատուցում, իսկ նա, ով մարտիրոսվում է նրանց հետ սիրիական հողի վրա, նրա ընտանիքի անդամները ստանում են փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն։ Այս պայմաններն է գործում նաև սիրիական հողերում վիրավորների համար, որպես «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասնակից»։

Տաթև Ֆռանգյան