Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից․ կամուրջները հեղեղվել են, գետնանցումները վերածվել լողավազանների

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Ափերից դուրս եկած Սեն գետը հեղեղել է Փարիզի կենտրոնի ափամերձ շրջանները։ Ափամերձ շրջանների բարձրադիր գոտիներում «Վայր իջնելն արգելավում է» գրությամբ պատնեշներ են տեղադրվել։ Աստիճաններն ուղիղ ջուրն են իջնում։ Համաձայն չափումների՝ գետը միջինում 4,15 մ է բարձրացել։ Ակնկալվում է, որ մոտ ժամանակում ջրի մակարդակը կարող է հասնել 4,24–4,49 մ-ի, գրում է kommersant.ru-ն։

Քաղաքին ջրհեղեղով սպառնացող ջրի հոսքը բերել է ափերից դուրս եկած Մարն գետը։ Հեղեղված են գետի մոտերքում գտնվող գյուղերն ու բնակավայրերը, բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Փարիզում նման վտանգ չկա, սակայն քաղաքային իշխանություններն անհանգստանում են RER գծերով ընթացող էլեկտրական գնացքների գծերի համար, որոնք անցնում են գետի ձախ ափով։ Այդ գծերի համար վտանգավոր է համարվում 4,85 մետրից սկսած ջրի մակարդակի բարձրացումը։

Դադարեցվել է գետով երթևեկը, քանի որ գետի հոսքն ուժեղացել է, ու նաև փարիզյան կամուրջների բարձրությունն է նվազել։ Գրեթե ջրով է ծածկվել Կարապների կղզին՝ Անկախության արձանի հետ միասին։

Թյուիլրի զբոսագյու մոտերքում գտնվող  հետիոտնային կամուրջն անցել է ջրի տակ, գետնանցումները վերածվել են լողավազանների:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անձրևները կարող են է՛լ ավելի վատթարացնել իրավիճակը։

Տաթև Ֆռանգյան