Իսրայելական ԱԹՍ-ն մի քանի ժամ շարունակ հետախուզական թռիչք է կատարել Բեյրութի երկնքում

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող ԱԹՍ-ն, որը նկատվել է Բեյրութի երկնքում, պարեկություն է իրականացրել մի քանի ժամ շարունակ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ծովի կողմից  Բեյրութի օդային տարածք են ներխուժել նաև իսրայելական կործանիչներ, որոնք ցածր բարձրության վրա  հետախուզական թռիչքներ են իրականացրել Բեյրութից հարավ ընած մի շարք բնակավայրերում։

Լիբանանցի զինվորականները Լիբանանում ՄԱԿ-ի Զինված ուժերի հրմանատարությանը տեղեկացրել են Իսրայելի կողմից համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտման մասին, որով հրադադար էր հաստատվել համատեղ սահմանին։ Al-Watania գործակալության տեղեկությունների համաձայն՝ Էն-Նակուրե շտաբում բրիգադային գեներալ Խասիբ Աբդուն եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է ոտնահարել Լիբանանի ինքնիշխանությունը օդում, ցամաքում ու ծովում։

Փետրվարի 1-ին «Հըզբոլլահ» շիական կուսակցության դիմադրության ուժերը երկրի հարավում խոցել էին անօդաչու թռչող սարք։ Այն ընկել էր Բլիդա բնակավայրի մոտերքում ու հայտնվել է «Հըզբոլլահ»-ի անդամների ձեռքում։ Իսրայելական բանակի ներկայացուցիչը հաստատել է, որ ԱԹՍ-ն խոցվել է՝ միաժամանակ նշելով, որ գաղտնի տեղեկությունների արտահոսքի վտանգ չկա։

Իսրայելական ԶՈւ-ն արդարացնում է Լիբանանի երկնքում հետախուզական թռիչքները «Հըզբոլլահի» զինյալների տեղաշարժը վերահսկելու անհրաժեշտությամբ, որոնք մարտնչում են հարևան Սիրիայում իշխանական բանակի կողմից։

Տաթև Ֆռանգյան