Ալեքսեյ Նավալնին ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կարող է շուրջ 2.5 տարի բանտում անցկացնել։ Փետրվարի 2-ին նման որոշում է կայացրել Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը։ Պատիժը, որը սահմանվել է 2014 թվականի քրեական գործերից մեկով, փոխարինվել է 3.5 տարի ազատազրկմամբ՝ ընդհանուր ռեժիմի գաղութում, գրում է svoboda.org-ը։

Ընդդիմադիր գործիչը անազատության մեջ կանցկացնի շուրջ 2.5 տարի, քանի որ 2014 թվականին մի քանի տարի ամիս տնային կալանքի տակ է եղել։ Հաշվի կառնվի նաև 2021 թվականի հունվարի 17-ից մեկուսարանում նրա անցկացրած ժամանակը։

Դատարանը համարել է, որ Նավալնին չի կատարել պայմանական պատժի հետ կապված դատարանի սահմանած պարտավորությունները։ Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել։ Նշվում է, որ Նավալնին ներկայում քննչական մեկուսարանում է, ուր տեղափոխվել է Գերմանիայից ՌԴ վերադառնալուց հետո։ Հիշեցնենք՝ նա Բեռլինում բուժվում էր թունավորումից հետո։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ալեքսեյ Նավալնին 2014 թվականին խարդախության մեղադրանքով դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման՝ 5 տարի փորձնական ժամկետով (որը հետագայում երկարաձգվել է ևս մեկ տարով)։

Ինքը՝ Նավալնին, գործն ու դատավճիռը քաղաքական է համարում։ 2017 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում կայացրեց, որ, այսպես կոչված, «Իվ Ռոշեի» գործը խախտել է Նավալնիի՝ արդար դատաքննության իրավունքը։ Նրան փոխհատուցում են վճարել։ Ռուսաստանի Գերագույն դատարանը, սակայն, դատավճիռը օրինական է ճանաչել և հրաժարվել է փոխել այն։