Պաշտպանության նախարարը ՀՀ-ում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը շեշտադրել է ռազմագերիների վերադարձի խնդիրը

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ
Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում
պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների համար:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Բրիտանական կողմի խնդրանքով ներկայացվել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական
փոփոխությունների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող համագործակցության նոր ոլորտներ:

Բրիտանական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն արդեն առկա, ինչպես նաև հայկական կողմից առաջարկվող նոր ուղղություններով: