Նախարար Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փետրվարի 1–ին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը. տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ–ի հետ շարունակական համագործակցությունը։

«2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ միջազագային զարգացման գործակալությունը։ Լիահույս եմ, որ տարին արդյունավետ կլինի նախարարության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ մեզ համար առանցքային է ԱՄՆ–ի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումն ու խորացումը»,–ընդգծել է նախարար Պապիկյանը։

Դեսպան Լին Մ. Թրեյսին վերահաստատել է ՀՀ հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված ամերիկյան կողմի պատրաստակամությունը։ Դեսպանի գնահատմամբ՝ 2020 թվականը ծանր տարի էր հատկապես ՀՀ-ի համար՝ պայմանավորված ոչ միայն համավարակով, այլ նաև ռազմական գործողություններով։ Լին Թրեյսին հույս է հայտնել, որ ՀՀ տնտեսության վերականգնման ուղղությամբ տարվող հակաճգնաժամային աշխատանքները լավագույնս կանդրադառնան ՀՀ ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման շրջանակում հայ–ամերիկյան գործընկերային հարաբերությունների վրա։

Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ չնայած 2020 թվականի հասցրած վնասներին, պատերազմի պատճառով անօթևան մնացած մարդկանց մեծ թվին՝ ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն։ Նախարար Պապիկյանի խոսքով հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարում ապահովել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի անխափանությունը։

Նախարարը մանրամասնել է ՏԿԵ նախարարության առաջիկա ծրագրերը ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի արդիականացման ճանապարհաշինության, պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների իրականացման և գործունեության այլ ուղղությունների շրջանակում։ Նախարարը նաև խոսել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականության մասին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման շուրջ։