Քիշնևի օդանավակայանում ռուս դիվանագետի են ձերբակալել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քիշնևի օդանավակայանում Մոլդովայի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի դեսպանության աշխատակցին։ Այս մասին հայտնում են EurAsia Daily-ն՝ հղում կատարելով մոլդովական լրատվամիջոցներին։

Միջադեպը գրանցվել է հունվարի 31-ին։ Երբ երկրից թռչելուց առաջ  դիվանագետն իր կնոջ հետ մաքսային վերահսկողություն է անցել, նրանց կանգնեցրել են հավելյալ զննության համար։ Սակայն դիվանագետը հրաժարվել է զննության հանձնել իր ձեռքի ուղեբեռն ու ֆինանսական միջոցները, որոնք եղել են իր վերահոսկողության տակ՝ պնդելով, որ ինքն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։ Հետագայում պարզվել է, որ ռուս չինովնիկը փորձել է ապօրինի ճանապարհով Մոլդովայի Հանրապետությունից հանել 50 հազար ԱՄՆ դոլար։

Սույն փաստի առթիվ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները քրեական գործ են հարուցել՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Ավելի վաղ Մոլդովայի հատուկ ծառայությունները՝ սահմանապահ ոստիկանության հետ միասին կանխել են հանցավոր մաքսանենգ գործունեություն, որը կազմակերպվել էր Մոսկվայում Մոլդովայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կողմից։ Դեսպան Անդրեյ Նեգուցան հետ է կանչվել իր պաշտոնից այն բանից հետո, ինչ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին «Պալանկա» մաքսակետում դիվանագիտական պետհամարանիշներով միկրոավտոբուսում հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդների և հոգեմետ նյութերի մեծ խմբաքանակ, որի  արժեքը կազմել է մոտ 8 միլիոն լեյ (մոտ 464,3 հազար դոլար):

 

Տաթև Ֆռանգյան