ՀԱՊԿ քարտուղարը չգիտի՝ սիրիացի զինյալները շարունակո՞ւմ են մնալ ԼՂ-ում, թե՞ ոչ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի կարողացել պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցին՝ արդյո՞ք պահպանվում է Սիրիայից զինյալների ներկայության վտանգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

«Մենք ղարաբաղյան հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության ու գործողությունների մասին տեղեկություններ ունեինք, թեկուզ և ընդհանուր բնույթի, և այն գնահատեցինք որպես որոշակի վտանգ։ Թե որտեղ են այժմ այդ զինյալները, այնտեղ են, թե՝ ոչ, ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել։ Այժմ իրավիճակի վերահսկումն իրականացվում է այն ուժերի կողմից, որոնք ներգրավված են այդ գործընթացում՝ խաղաղապահ ուժեր, նաև Ադրբեջանի ու Հայաստանի կողմից։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ցանկացած վարձկան ու սիրիացի զինյալ պետք է լքի այդ տարածքը»,- ասել է Զասն այսօր կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ ԼՂ-ում պատերազմին սիրիացի վարձկանների մասնակցության մասին բազմիցս հայտնել են ինչպես ՌԴ-ի, Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի իշխանությունները։

Տաթև Ֆռանգյան