Զինվորականները Մյանմարում վերահսկում են երկրի բոլոր կարևոր օբյեկտները․ երկրի օդանավակայանները փակ են․ կան հարյուրավոր ձերբակալվածներ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Մյանմարի զինված ուժերի ստորաբաժանումները զրահամեքենաներով հսկում են իշխանական շենքերն ու այլ կարևոր օբյեկտները, արգելափակել են երկրի խոշորագույն քաղաքի՝ Յանգոնի միջազգային օդանավակայանը։ Դեպի օդանավակայան տանող ճանապարհը խիստ հսկողության տակ է գտնվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին։

Մյանմարի բազմաթիվ մասնավոր հեռուստաալիքներ նախկինի նման չեն աշխատում։ Պետական հեռուստաալիքները հեռարձակում են այն ծրագրերը, որոնք ցուցադրում են մասնագիտացված զինվորական հեռուստաալիքը։ Յանգոնում հանգիստ մթնոլորտ է պահպանվում, սակայն նախօրեին բնակիչները հերթ էին կանգնել բանկերի մասնաճյուղների դիմաց՝ փորձելով հնարավորինս մեծ գումար կանխիկացնել։  Բնակիչները նաև մեծ թվով սննդամթերք են գնում։ Քաղաքում որոշ բանկոմատներ չեն աշխատում։

Մյանմարի զինվորական իշխանություններն ընդհանուր առմամբ ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, այդ թվում նաև իշխող «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության ղեկավարությանն ու ակտիվիստներին։ Նրանց թվում է երկրի նախագահ Վին Մյին ու երկրի նախկին փաստացի ղեկավար, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ԱԳՆ ղեկավար ու պետական խորհրդական Աուն Սան Սու Չժին։ Ճապոնական  Кyodo գործակալությունը հայտնում է, որ մայրաքաղաք Նեյպիդոյում ձերբակալվել են իշխող կուսակցության բոլոր պատգամավորները։ Համաձայն այդ տվյալների՝ ձերբակալվել են նաև իշխող կուսակցության անդամների ընտանիքի անդամները։ Ձերբակալված են նաև Մյանմարի ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները, որոշ հասարակական գործիչներ, որոնք քննադատել են զինվորականներին։

 

Տաթև Ֆռանգյան