ԼՂ պատերազմի գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. ՄԱԿ-ի փորձագետների հայտարարությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների. հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տուն, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի: Մեզ մտահոգում են հաղորդագրություններն այն մասին, որ գերիները և միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք բռնի եղանակով անհետանում են, ենթարկվում են արտադատարանական մահապատժի, կտտանքների և այլ տեսակի վատ վերաբերմունքի»,- նշել են փորձագետները:

«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումներն ու բռնի անհետացումները: Նմանօրինակ գործողությունները ևս ռազմական հակամարտության ժամանակ կարող են համարվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծել են մարդու իրավունքների հարցերով փորձագետները:

Նրանք հատկապես ահազանգել են մահացած անձանց մարմինների նկատմամբ խոշտանգումների փաստերի առնչությամբ: «Երկու կողմերն էլ սկսել են վերադարձնել ռազմագերիներին ու մյուս գերիներին, և մենք կոչ ենք անում նրանց իրականացնել դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հստակեցնել անհետ կորածների ճակատագիրն ու արժանապատվորեն վերաբերվել մահացած անձանց մարմիններին»,- նշել են նրանք:

Փորձագետները կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին ամբողջական, անհետաձգելի, անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել հակամարտության ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկելու կազմակերպիչներին և հատուցելու տուժածներին: Նրանք հավելել են նաև, որ հետագայում ևս շարունակելու են փոխգործակցությունը երկու երկրների իշխանությունների հետ և հետևելու են իրավիճակին: