Զինծառայողների Երևանի թիմը հաղթել է Բանակի օրվան նվիրված ինտելեկտուալ մրցույթում. «Հայաստան» Համահայկական հիմնադրամ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Հունվարի 28-ին, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի աջակցությամբ Գյումրու Մարզամշակութային Ներառական Կենտրոն ՀԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Ե´կ մտածենք» ինտելեկտուալ խաղը. տեղեկացնում են «Հայաստան» Համահայկական հիմնադրամից:

Ամենամյա խաղի 8-րդ հանդիպումը նվիրված էր Հայոց բանակի օրվան. մասնակիցները 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի արցախյան պատերազմների 18-30 տարեկան զինծառայողներն էին:

Մարզամշակութային Ներառական Կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Կիրակոսյանը նշում է, որ խաղի նպատակն էր ներգրավել որքան հնարավոր է շատ զինծառայողների.

«Հատկապես այս օրվան նվիրված միջոցառումով և սոցիալական ծրագրերով ցանկանում ենք ներգրավել շատ զինծառայողների, որպեսզի նրանք ինչ-որ կերպ կտրվեն առօրյա հոգսերից, շփվեն ու ճանաչեն միմյանց, ձեռք բերեն նոր ընկերներ»:

Երևանի, Գյումրու և Վանաձորի թիմերն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ տարբեր վարժություններում, հարց-պատասխանի ձևաչափով խաղում տղաները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:

«Շատ ուրախ ենք, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում, քանի որ ամբողջությամբ մտնում ենք խաղի մեջ, անընդհատ մտածում ենք, դա էլ օգնում է կտրվել մեր պատերազմական հիշողություններից»,- ասում է Երևանի թիմից Նարեկ Պողոսյանը:

Այվազյան Նվերի հավաստմամբ էլ՝

«Եթե անգամ չհաղթենք, միևնույն է բոլորս հեռանալու ենք նոր գիտելիքներով: Բացի այդ՝ այս տեսակ միջոցառումներն օգնում են նոր ընկերներ ձեռք բերել, ճանաչել պատերազմի մասնակից մեր մյուս եղբայրներին»:

Համառ պայքարի արդյունքում հաղթեց Երևանի թիմը: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ: