Մեդվեդևը՝ ԼՂ-ի կարգավիճակի խնդրի և հակամարտության հարցը Թուրքիայի հետ քննարկելու անհրաժեշտության մասին

Լուրեր

02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, բայց այն հիմա քննարկել պետք չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մեդվեդևը նշել է, որ ժամանակին շատ ժամանակ է ծախսել իր գործընկերների հետ այդ հարցի քննարկման համար։

«Իմ կարծիքով՝ այսօր բոլորի համար ակնհայտ է, որ կարգավիճակի հարցն իսկապես լուծված չէ, բայց դա հիմա չպետք է քննարկել, հիմա դա անել հնարավոր չէ։ Կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ»,- ասել է Մեդվեդևը։

Նա ևս շեշտել է՝ Հայաստանն ինքն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են, բայց դա այդպես է։ Դրա համար ավելի լավ է կարգավիճակի հարցը թողնել ապագային»,- հավելել ՌԴ ԱԽ նախագահի տեղակալը։

Բացի այդ՝ Մեդվեդևն ասել է, որ ԼՂ հակամարտության հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, այդպիսին են տարածաշրջանային իրողությունները։

«Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը, և շատ մտերիմ երկիր Ադրբեջանի համար։ Այդ փաստը հաշվի չառնել հնարավոր չէ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ պատասխանելով ԼՂ հակամարտությունում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով, որոշում է կայացվել ստեղծել հատուկ մշտադիտարկման կենտրոն։

«Դա նույնպես ընդհանուր կայունության տարր է։ Բայց ես դա չէի գնահատի որպես երկարաժամկետ քաղաքականության տարր կամ չեմ կառուցի դավադրության տեսություններից մեկը։ Ուղղակի մենք պետք է հաշվի առնենք իրողությունները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողությունն այն է, որ այդ հարցն անհրաժեշտ է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ»,- ասել է Մեդվեդևը։

Էմմա Չոբանյան