5300 ձերբակալված․ հանգստյան օրերը ՌԴ-ում անհանգիստ են անցել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Կիրակի օրը ՌԴ 86 քաղաքներում գրանցված բողոքի ցույցերի հետևանքով ձերբակալվել է ավելի քան 5 300 մարդ։ Շուրջ 1800 մարդ ձերբակալվել է Մոսկվայում, 1000-ից ավել մարդ՝ Սանկտ-Պետերբուրգում։

Ռուսաստանում զանգվածային բողոքի ցույցերը տեղի են ունեցել չնայած իշխանությունների կողմից բոլոր զգուշացումներին ու սպառնալիքներին, գրում է BBC News-ի ռուսական ծառայությունը։

Մայրաքաղաքում բողոքի ցույցերը նախատեսվում էին  Լուբյանկայում, սակայն  ոստիկանությունը փակել էր հրապարակ տանող ճանապարհները։ Մոսկվայի կենտրոնն ու մետրոյի 11 կայարանների փակումը չեն օգնել չեղարկել բողոքի ցույցերը․ այս անգամ ցուցարարների թիվն ավելի քիչ է եղել, քան մեկ շաբաթ առաջ, այնուամենայնիվ Մոսկվայի փողոցներով անցել են հազարավոր ցուցարարներ։

Սանկտ-Պետերբուրգում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երթ են կազմակերպել քաղաքի պատմական կենտրոնով ՝ կանգ առնելով 3 խոշոր հրապարակներում, այդ թվում նաև խորհրդարանի շենքի մոտ։

Բողոքի ցույցերն ուղեկցվել են կոշտ ձերբակալություններով․ ՕՄՈՆ-ցիների շարքում ճայթռուկ է պայթեցվել, իսկ ոստիկաններից մեկը ցուցարարների ուղղությամբ ատրճանակ է պահել։

Հաջակցություն Ալեքսեյ Նավալնիի՝ բողոքի ցույցեր են անցկացվել նաև Նովոսիբիրսկում, որտեղ առնվազն 2000 մարդ անցել է երթով՝ վանկարկելով «Ազատություն» և «Պուտինը գող է»:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ Օմսկում բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 1000 մարդ, Եկատերինբուրգում ՝ մոտ 7000: Կրասնոյարսկում ցուցարարների զանգվածային ձերբակալություններ են գրանցվել: