Արայիկ Հարությունյանի նկարիչ սանիկը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Նկարիչ Դավիթ Դանիելյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի օգնական։ Նա համակարգելու է մամուլի հետ աշխատանքները։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Դավիթ Դանիելյանը։ Նա նաև ասաց, որ աշխատանքի առաջարկն ստացել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։

Նշենք, որ Դավիթ Դանիելյանը մինչ այս զբաղեցրել է մշակույթի նախարարի օգնականի պաշտոնը։ Նա ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի սանիկն է և Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին։

Factor.am-ի հարցին՝ որքանո՞վ են քավորն ու մորաքրոջ որդին նպաստել, որ ՊՎԾ-ում աշխատանքի անցնի, Դավիթ Դանիելյանը վստահեցրեց, որ նրանք նշանակվելուց հետո են տեղեկացել։

Պետական վերահսկողական ծառայությունում, փաստորեն, սանիկներին աշխատանքով ապահովելու հարցում անտարբեր չեն։ Factor.am-ը 2019 թվականին էլ գրել էր, որ ՊՎԾ այն ժամանակվա պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին է աշխատանքի տեղավորել կառույցում, որպես վարչության պետի տեղակալ։ Վերջինս, սակայն, Քյարամյանի հետ տեղափոխվեց ԱԱԾ։

 

Նարեկ Կիրակոսյան